Այսօր «Ժառանգությունը» հանդիպումներ կունենա Գյումրիում և Վանաձորում

Այսօր «Ժառանգությունը» հանդիպումներ կունենա Գյումրիում և Վանաձորում

Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 13:00-ին Վանաձորի Արցախ պուրակում և նույն օրը ժամը 17:00-ին Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները հանրային հանդիպումներ են ունենալու քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից:



Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» հրավիրում են հանրային հանդիպումներ: Երևանում հանդիպումը կլինի մարտի 20-ին՝ Ազատության հրապարակում: