Շիրակի մարզպետը իր պաշտոնանկության լուրերի մասին

Շիրակի մարզպետը իր պաշտոնանկության լուրերի մասին

Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո շրջանառվում է որոշ մարզպետների հրաժարականի մասին լուրերը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի պաշտոնին հավանական հրաժեշտ տվողներից են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզպետները:



«Ես ընդհանրապես պաշտոնանկության մասին մտածող մարդ չեմ, ինձ չեմ ծանրաբեռնում նման բաների մասին մտածելով» Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը նշեց Շիրակի գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյան, նա այդ պաշտոնում նշանակվել է 2013թվականի մարտին, երբ փետրվարին կայացած նախագահական ընտրություններում նրա նախորդ Աշոտ Գիզիրյանը չէր կարողացել մարզում ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ հրաժարական տվել:
Այդուհանդերձ ո՞ր հարցում է թերացել Ֆելիքս Ցոլակյանը, ում ղեկավարած մարզում հատկապես վերջին շրջանում ակտիվացել են քրեական տարրերը.«Չկա այդպիսի բան, չգիտեմ ում մտածածն է, ով է քցել այդպիսի բան, նման բան չկա» վրդովվեց Շիրակի մարզպետը:



Անդրադառնալով մարզերի խոշորացման ծրագրին, որը մոտ ապագայում պատրաստվում է իրականացնել հայրենի կառավարությունը, Ցոլակյանը տեղեկացրեց, որ հարցի վերաբերյալ մարզային ղեկավարների հետ քննարկում չի եղել, կարծիքներ չեն հարցրել:Ցոլակյանն անձամբ դեռեւս կարծիք չի կարող հայտնել, պետք է ծանոթանալ ծրագրին
«Երեւի հաշվարկ, բան են կատարել, ով որ նախաձեռնության հեղինակն է: Երեւի ինչ որ բան կա տակը, ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ կոնկրետության մեջ տեղյակ չեմ»: