Առաջին ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանում

Առաջին ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանում

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ասօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, ովքեր, ըստ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների, շենքում խուզարկություն իրականացելու պահանջ են ներկայցրել:



Hraparak.am-ի տեղեկություններով իրավապահները քիչ առաջ ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին: Հայտնի է, որ Պավլիկ Մանուկյանը ամիսներ առաջ հանձնել էր Արցախյան ազատամարտի իր բոլոր պարգևները, ինչին հետևել էին նաև այլ ազատամարտիկներ:



Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել ու նրա եղբորը բերման են ենթարկել։ Հիմնադիր Խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին նույնպես բերման են ենթարկել։ Հիմնադիր խորհրդարանի շենքում դեռ խուզարկությունը շարունակվում է , ով այս ամենը բացատրում է հետևյալ կերպ ․ «Փորձում են մեզ վախեցնել և սպառնալ, որ մենք ապրիլի 24-ին ոտքի չկանգնենք։ Սա մտածված քայլ էր, որպեսզի մեր վանաձորյան հավաքը տեղի չունենա»։



 Խուզարկել են նաև Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան մի քանի անդամների բնակարանները, տեղից բերման է ենթարկվել Հովհաննես Ղազարյանը։