Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են

Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել: Քննարկման առաջին մասում նախագահությունում նստած են եղել ԱԺ նախագահը, վարչապետը եւ Նարիշկինը, ընդմիջմանը ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսն է եղել, որից հետո շարունակվել է քննարկումը: Բայց շարունակությանը Գալուստ Սահակյանը չի մասնակցել: Նրա փոխարեն՝ Նարիշկինի կողքը, նախագահությունում նստել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ասում են, թե այս վերաբերմունքից էլ Նարիշկինը վիրավորվել է: