Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը կդադարեցվի

Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը կդադարեցվի

Ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ այսօր ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ: Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթևեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:



Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: