Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում. ՀՀ ԱԳՆ

Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում. ՀՀ ԱԳՆ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությանը: ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ:



«Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:



Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:



Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։



Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել Ավստրիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչման վերաբերյալ: