Ապրիլի 24-ին Բունդեսթագում կհնչի՞ «ցեղասպանություն» բառը

Ապրիլի 24-ին Բունդեսթագում կհնչի՞ «ցեղասպանություն» բառը

Ի՞նչ եք կարծում` ապրիլի 24-ին Բունդեսթագում կհնչի՞ «ցեղասպանություն» բառը, երեկ հարցրինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին: «Կդժվարանամ ասել, ինքս Բունդեսթագի պատգամավոր չեմ, սակայն մեծ շարժում կա այնտեղ: Վաղը երեկոյան Բեռլինի Մայր տաճարում հատուկ էկումենիկ ծիսակարգ կլինի` հայկական, կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների մասնակցությամբ` նվիրված զոհերի հիշատակին, որին կհաջորդի Գերմանիայի Դաշնության նախագահի ելույթը: Շատ հետաքրքիր է, թե նա ինչ կասի, իսկ հաջորդ օրը` ամսի 24-ին, արդեն Բունդեսթագում կգումարվի այդ նիստը: Պետք է սպասել»: Իսկ ի՞նչ պատվիրակություն է գալու Հայաստան` Ցեղասպանության 100-ամյակին: «Այսօր կգան մեր պետնախարարը եւ Բունդեսթագի 3 պատգամավորներ»: