Դուք այսօր տեսնում եք՝ ինչպիսին է նրանց վերաբերմունքը․ Ավելի քան 10 երկերների «Հարկադիրի» ղեկավարներ այսօր Ծիծեռնակաբերդում էին

Դուք այսօր տեսնում եք՝ ինչպիսին է նրանց վերաբերմունքը․ Ավելի քան 10 երկերների «Հարկադիրի» ղեկավարներ այսօր Ծիծեռնակաբերդում էին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուՀայոց ցեղասպնանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև ծառ տնկեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի համար հատկացված պուրակում։



Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ասաց, որ իրենց գործընկերները եվրոպական տարբեր երկերներից՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Լիտվայից, Էստոնիայից այսօր այստեղ են՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին։



«Իհարկե մենք բազմիցս ունեցել ենք մեծ միջոցառումներ, բայց այսօր նշանավորվում է 100-ամյա տարելիցը նրանով, որ նրանք բոլորն այստեղ են և մեզ համար դա բավականին մեծ պատիվ է նրանց հետ այդ բոլոր միջոցառումներն անցկացնել»,-ասաց նա՝ նշելով, որ հյուրերի թվում են նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր աշխատում են Կրասնոդարի և Ստավրոպոլի հարկադիր կատարման ծառայությունում, և նրանց նախնիները ևս ժամանակին հանդիսացել են գաղթականներ։



Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ասաց, որ իրենք բավականին մեծ աշխատանք են տարել այս ընթացքում ևա սյօր արդեն միջազգային մեծ ընտանիքի անդամ են հանդիսանում և, այս տարվա հուլիս ամսին իրենք Մադրիդում պաշտոնապես կստորագրեն այն փաստաթութղը, որոբ կհանդիսանան արդեն որպես լիիրավ անդամ։



«Ասեմ, որ 85 երկիր է այդ ընտանիքւոմ գտնվում, և դա ոչ միայն իր պրոֆեսիոնալ ներուժն ունի, այլև դա մեծ փորձ է ոչ միայն փոխանցելու, նաև ստանալու»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է վերաբերմունքը արտասահմանյան իրենց գործընկերների վերաբերմունքը Հայաստանի հարկադիր կատարման ծառայության նկատմամբ, Միհրան Պողոսյանն ասաց․ «Դուք այսօր տեսնում եք՝ ինչպիսին է նրանց վերաբերմունքը, այսքան երկրներից այսօր ենրկա են այստեղ, ավելի քան տասը երկրներ եկել են առաջին դեմքերով, ինչը բավականին լուրջ գնահատական է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ