Իսրայելի նախագահի «աֆերիզմը»

Իսրայելի նախագահի «աֆերիզմը»

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը ցեղասպանության մասին իր «Բաց նամակով» Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինից պահանջել էր վերադարձնել ցեղասպանությանը նվիրված, իր հեղինակած «Սիփան քաջեր» ստեղծագործության պարտիտուրը, որը նվիրել էր նրան՝ ի շնորհակալություն նրա, ցեղասպանության վերաբերյալ ընդունած դրական դիրքին:
Ետ է պահանջել, երբ նախագահը հրաժարվել է իր նախնական մտքից:



… Եվ ահա թե ինչ է գրում կոմպոզիտորը facebook- ում.



«Շուրջ մեկ ամիս անց նա ինձ պատասխանեց, գովելով իմ ներդրած ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ եւ հետն էլ ուղարկեց ՄԱԿ-ում իր ելույթի պատճեն, ասելով, որ ցեղասպանության մասին նա խոսել, ընդգծել է: ԲԱՅՑ՝ չասաց, որ հայոց ցեղասպանությունից հետո իր ելույթում անմիջապես շեշտել էր Խոջալուն՝ ադրբեջանական մատից ծծած ցեղասպանության մասին: Իսկ սա կոչվում է ԱՖԵՐԻԶՄ:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ