Րաֆֆի. ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ

Րաֆֆի. ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ

Հավասարության և ազատության Հարցը կանանց սեռի քանի դար առաջ սկսավ մշակվել քաղաքակիրթ ազգերի մեջ, և վերջապես ներկա դարու առաջինկիսաբաժնում նա իր լուծումն ստացավ նորանով, թե կինը մարդկային կյանքի մի անդամն է, ուրեմն և պիտի լինի բաժանորդ նորա իրավունքներին:
Բայց թե մինչև ո՛ր աստիճան իրագործվեցավ այդ հարցի վճիռը լուսավոր Եվրոպայի և Ամերիկայի մեջ, մենք թողնում եմք դորա վրա խոսելը, միայն կասեմքմի քանի խոսք, թե որպիսի ընդունելություն գտավ նա հայերի կյանքում:
Արդարև, մի քանի եվրոպական քաղաքներում, որոնց թվումն է և Թիֆլիսը, հայերի ընտանեկան կյանքը նոր կերպարանք ստացավ:
Որպիսի՞:
Հայը դուրս բերավ հարեմի դարավոր բանտարկությունից յուր կինը, նա ձգեց նորա երեսից ծածկապահության քողը, նա թույլ տվեց նորա լեզվին խոսել ևմտածել օտարների հետ: Եվ սիրախնդիր տղամարդը, որո համար հայ կինը մի ծածկյալ գանձարան էր, պատիվ ունեցավ հանդիպել նորան թատրոններում,պարահանդեսներում, փողոցներում և ամենայն զբոսարաններում:
Բայց հին հարեմային դրության կուսակիցները դեռ ո՛չ բոլորովին անհետացած էին: Ամեն գերդաստանում մի ծերունի պապա, կամ մի պառավ մամա, սկսանխորթ աչքով նայել մի այդպիսի նոր երևույթի վերա: Նոքա բողոքեցին այդ ընտանեկան հեղափոխության դեմ, կոչելով նորան լրբություն, շռայլություն,անամոթություն, մի խոսքով, անբարոյական մոլություն:
«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան, հերքեց նոցա բողոքը, մի քանի փաստերով, թե դուք փտածմարդիկ եք, դուք կուրացել եք հնամոլության նախապաշարմունքներով, դուք մեղանչում եք հավասարության և ազատության սկզբի դեմ...
Կուսակցություններ կազմվեցան: Ընտանեկան պատերազմը սկսվեցավ: Այդ պատերազմը անխզելի կերպով շարունակվում է մինչև այսօր և գուցե ընդ երկարտևելու է ապագայում...
Բայց ո՞ր կողմին պետք է արդարության իրավունքը տալ:
Ո՛չ առաջինին և ո՛չ երկրորդին:
Երկուքն էլ ունեն յուրյանց սխալ կողմերը:
Արդարև, ծերունի պապայի, այդ գերդաստանի պատրիարքի, արթուն աչքը անդադար հսկում է յուր ընտանիքի վերա: Նա համարձակ մուտք չի տալիսսիրախնդիր երիտասարդին սողալ յուր գերդաստանի սրբարանում և կոկած, սերտած, օտարազգի բառերով քաղցրախոսել, սեթևեթել յուր օրիորդ թոռնիկին,յուր մանկահասակ հարսի հետ, և խելքից հանել նորանց: Այդ պատճառով, երիտասարդը վշտանալով հեռանում է հայի գերդաստանից, նա այլևս չէ դառնումայնտեղ, որովհետև ծերունու հեքիաթները նորան դուր չէին գալիս, որովհետև նորա ընտանեկան շրջանի երևույթը համապատասխան չէր նորանպատակներին, և ոչ գոհացուցիչ նորա կրքերին ու պահանջմունքներին...
Կրթյալ երիտասարդությունը պահանջում է հեռացնել, յուր կարծիքով, այդ ծերունի կերբերոսները. անհետացնել նոցա իշխանության բռնաբարությունը ևկատարյալ ազատությունը ներս տանել հայ ընտանիքի մեջ:
Շատ լավ:
Մենք նպատակ չունեմք վիճել ազատության սկզբի դեմ: Միայն կրկնում ենք, թե մենք արդեն տվինք փոքր ի շատե ազատություն մեր կնիկներին, բաց արինքնորա առաջև հարեմի փակված դուռը, և թույլ տվինք նորան հրապարակ ելանել իբրև մարդ, իբրև մարդկային անհատական իրավունքների բաժանորդ:
Բայց կինը ինչո՞վ արդյունավորեց այդ առանձնաշնորհությունը:
Նա հանդիպեցավ մեր կյանքի ասպարեզում, ոչ իբրև մարդը, — գործունյա, աշխատավոր և կարեկից յուր տղամարդի հոգսերին, այլ որպես խրձիկ, կուկլա,զուգված, զարդարված մոդնի մագազինների պաճուճանքներով, և յուր դեմքը խարդախած արվեստական գեղերով...
Նա եղավ յուր տղամարդի համար մի նոր տանջանքի մեքենա, մի նոր հոգածության առարկա: Նա գերի արեց յուր տղամարդին, որ առաջ նորա վերա իշխումէր, որո ինքը առաջ ստրուկն էր:
Արևելյան կյանքի մեջ, ուր հայ կինը դեռ ապրում է նահապետական շրջանում, ուր նա (որպես ոմանք մտածում են...) դեռ ստրուկ է յուր տղամարդի և տանծերունիի կամքին, կինը ոչ միայն անկեղծ մաքրությամբ պահպանում է յուր բարոյական սրբությունը, այլ նա բաժանորդ է լինում յուր տղամարդի հոգսերին,նորա զբաղմունքներին, նա յուր տղամարդի հետ լծորդաբար կրում է յուր վերա ընտանիքի ապրուստի պիտույքը հաղթահարելու հնարները:
Այնտեղ կինը կուկլա չէ, և ոչ կրթյալ երիտասարդության ցնորքների առարկա: Այնտեղ կինը ժիր և գործունյա տանտիկին է: Նա թխում է յուր զավակներիհամար հաց, եփում է նոցա համար կերակուր, լվանում է նոցա լվացքը, կարում է նոցա հագուստը: Նա օգնում է յուր տղամարդին նորա հողերի մշակությանմեջ, կալսում է նորա կալը, մաքրում է նորա ցանքերը ավելորդ խոտաբույսերեն: Նա օտար մարդի հետ գործ չունի: Նա յուր սերը, յուր սիրտը նվիրած է յուրամուսնուն:
Բայց մեր քաղաքի ազատություն վայելող աղջիկ-պարոնը խոհանոցը չի մտնում, որովհետև կերակուր եփելու համար խոհարարներ կային, նա հաց չէ թխում,որովհետև կռո-փռնչին միշտ պատրաստ էր այդ պաշտոնը կատարելու, նա հագուստ չէ կարում, որովհետև այդ դերձակների գործ է:
Ուրեմն ի՞նչ է շինում նա:
Գիշերները վարում է զվարճությունների մեջ, զարթնում է ժամը տասին, շատ անգամ տասներկուսին, մի երկու ժամ հարկավոր են նորան լվացվել, հագնվել ևհայելվո առաջ երեսը կոկել: Այնուհետև նա դուրս է գալիս փողոց, մագազիններին այցելություն գործելու, բուլվարները չափելու, պատերի վերա աֆիշաներկարդալու և սիրուն տղերանց նայելու...
Ահա կանանց ազատության հետևանքը մեր կյանքի մեջ: