Անջատե՛ք խոսափողը, հանգստացե՛ք, պարոն Հակոբյան․ ԱԺ-ում կրկին լարված է | ուղիղ միացում

Անջատե՛ք խոսափողը, հանգստացե՛ք, պարոն Հակոբյան․ ԱԺ-ում կրկին լարված է | ուղիղ միացում

Անջատել խոսափողը։ Այս արտահայտությունն էր քիչ առաջ մոտ հինգ րոպե իրար հետևից կրկնում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, երբ սկսում էին խոսել ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Իսկ նրանք առաջարկում էին օրակարգում քննարկման հարց դարձնել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Գալուստ Սահակլյանն էլ ասաց, որ երբ իրենք համապատասխան քանակի ստորագրություներ կբերեն, այդ ժամանակ էլ կքննարկեն։



Սահակյանը չէր թողնում որևէ պատգամավոր ավարտեր իր խոսքը, իսկ բոլորը միաբերան նույն բանն էին պնդում, բացի Զարուհի Փոստանջյանից, ով էլ ցանկանում էր իմանալ, թե ինչու ԱԺ նախագահը շրջանառության մեջ չի դրել Սյունիքի մարզպետին վերաբերող իր նախագիծը։



Այնուհետև, երբ ձայն իրավունք տրվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար ևոն Զուրաբյանին, այդ պահին վիճաբանություն առաջացավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և հանրապետականների միջև։ Աղմուկը դադարեցնելու համար Գալուստ Սահակյանը դիմեց Ռուբիկ Հակոբյանին․ «Հանգստացե՛ք, պարոն Հակոբյան, նստե՛ք Ձեր տեղը, ուրեմն դուրս գնացեք, մի՛ թողեք ես կանոնակարգի համապատասխան հոդվածը կիրառեմ»։



Այնուհետև, երբ Լևոն Զուրաբյանը սկսեց նորից էլեկտրաէներգիայի թանկացումից խոսել, Սահակյանը կրկին միջամտեց․ «Անջատել խոսափողը»։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ