Իմ բառերը հերիքում են, եղա՞վ, աղջի՛կ ջան

Իմ բառերը հերիքում են, եղա՞վ, աղջի՛կ ջան

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ժեստիկուլացիան արդեն նյարդայնացնում է Ազգային Ժողովի պատգամավորներին։ Խորհրդարանի ամբիոնից դասախոսի ոճով իրավագիտության մասին խրթին լեկցիաներ ճառող եւ պատգամավորների վրա մատ թափ տվող Գեւորգ Կոստանյանը դահլիճից դուրս լրագրողների հարցումներին ի պատասխան կրկին դասախոսական ոճում երկար-բարակ բացատրեց, որ ժեստիկուլացիան եւ գիտությամբ ամրագրված հաղորդագրության միջոց է։



Hraparak.am-ի դիտարկումը, թե ժեստիկուլյացիային են դիմում, երբ բառերը չեն բավականացնում, եթե գլխավոր դատախազը հարցերին պատասխաներ ըստ էության, գուցե ժեստերի կարիք չունենար, Կոստանյանին այնքան շփոթեցրեց, որ նա Վիքիպեդիան խառնեց Վիկիլիքսի հետ․ «Եթե Վիքիլիքսը կարդաք, կտեսնեք, դրա դրսեւորման ձեւերը եւ եղանակները, եւ դա չի վերաբերում բառերը չհերիքելուն: Եթե դուք գոնե հետեւեք, կտեսնեք, որ չկա այնպիսի իրավիճակ, որ իմ բառերը չհերիքեն, եղա՞վ աղջիկ ջան» նյարդայնացած պատասխանեց Կոստանյանը։ Նշենք, որ դրանից քիչ առաջ էլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից բարձրաձայնել Կոստանյանի «կասկածելի եւ շոումենին հարիր ժեստիկուլացիայի» մասին։