Մերկելը տեղադրել է իր եւ Օբամայի նախաճաշի լուսանկարը

Մերկելը տեղադրել է իր եւ Օբամայի նախաճաշի լուսանկարը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ինստագրամի էջում հրապարակել է իր եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար հատուկ պատրաստված նախաճաշի լուսանկարը․ «Բավարական նախաճաշը սպասում է Անգելա Մերկելին եւ Բարաք Օբամային»,-այսպես է լուսանկարը մակարգրել Գերմանիայի կանցլերը։ Ինչպես տեսնում ենք լուսանկարում, նախաճաշի համար բերվել է գերմանական ավանդական կրենդել, նրբերշիկ եւ գարեջուր։ Հիշեցնենք, որ ներկայումս՝ Բավարական Ալպերում ընթանում է յոթնյակի համաժողովը, որին մասնակցում են նաեւ Մերկելն ու Օբաման։