Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել` առանց Սերժ Սարգսյանի

Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել` առանց Սերժ Սարգսյանի

Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար, Բաղմանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում էր: Հարսանիքին մասնակցել է ողջ քաղաքական էլիտան, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում: