«Եռաբլուր»-ում կբացվի Ազատամարտիկների թանգարան

«Եռաբլուր»-ում կբացվի Ազատամարտիկների թանգարան

2016-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքում կբացվի Ազատամարտիկների թանգարան: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության լրատվական վարչությունը:



ՊՆ-ի փոխանցմամբ, նախագծային հաշվարկներին և իրականացվելիք աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր «Եռաբլուր» է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ իր առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիների ուղեկցությամբ: