Մոսոն Էդոյին «բիթի կգցի»…

Մոսոն  Էդոյին  «բիթի կգցի»…

1-in.am-ի տեսանյութն էի նայում: Շարմազանովի հարցազրույցից երկու կարևոր բան հասկացա:



Սեյրան Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարն է:



Մովսես Հակոբյանը ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատարը:



Թե դա ինչ է, ինչու է ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարին Պաշտպանական հրամանատար անվանում, երևի միայն ինքը գիտի իր ծառայական փորձից:



Մոսոն Էդոյին «բիթի կգցի», որ ինքն էլ պակաս նախարար չի:



Մյուս կարևոր հարցը, որ պարզ դարձավ, այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նշանակելու հաջորդ նախագահին: Այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ ասում է.



«Երբ գա ժամանակը, գործող նախագահն ինքը կորոշի, թե ով կլինի» /Խոսքը ապագա նախագահի մասին է/ :



Այդ կապակցությամբ էլ Սերժ Սարգսյանը Էդոյին «բիթի գցելու» բան կունենա: :

Հասմիկ Բաբաջանյան