Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն դեռ կսպասի

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն դեռ կսպասի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպման գնացածներից է: Հանդիպման մանրամասներ նա չի ցանկանում ասել.«Հանդիպումը փակ էր եւ բնական է՝ ես փակագծեր չեմ բացի, որովհետեւ պայմանավորվածություն կա հանդիպմանը չանդրադառնալ, բայց ես կարող եմ ասել, որ ԲՀԿ-ն իր մոտեցումը չի փոխել, ոնց որ եղել ենք, մենք մնում ենք կիսանախագահականի կողմնակից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը,-Ինչը մոդելի հետ կապված չի, ասենք՝ ընտրական համակարգ ի օգուտ համամասնականի, մարդու իրավունքներ, դատական իրավունք, որը նաեւ ԵԽԽՎ համազեկուցողների մոտեցումներն են, անկախ իրենց մոտեցումներից, որը մոդելի հետ կապված չի, մենք դեմ չենք , որ բարեփոխվի:



Կար ժամանակ, որ ԲՀԿ-ին առանձնապես չէր հետաքրքրում մյուս հարցերը, ասում էիք խնդիրն այդ մոդելն է, որով լուծվում է Սերժ Սարգսյանի հավերժականության հարցը, իսկ մյուս հարցերում ընդգծում, որ սահմանադրություն չէ մեղավոր, որ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են եւ այլն, հիմա մոդելի հարցը ԲՀԿ-ի համար այլեւս սկզբունքայի՞ն չէ:«Հասկացա, բայց մենակ մոդելը չի չէ՞: Եւ հետո էն որ ասել ենք Սահմանադրություն չի, ճիշտ ենք ասել,բայց խոսքը չի գնում նրա մասին, որ չբարեփոխենք այն, ինչ առանց մոդելի փոփոխության կարելի է, ասենք ինչ ասենք, մարդու իրավունքների համակարգերը երբեւիցե չբարեփոխե՞նք, մենք նման բան չենք ասել, ես այդպես չեմ ընկալել:Մարդու իրավունքներ, ընտրական համակարգ, դատական համակարգ, հիմնարար ազատություններ, այդ բոլոր բաներն արժե, որ բարեփոխվեն: Բայց միեւնույն ժամանակ չեմ կարող ասել, որ մոդելով է պայմանավորված»:



Այսինքն ԲՀԿ-ն այլեւս չի ընդվզի՞ այդ գործընթացի դեմ, քանի որ իշխանությունը քննարկում է միայն խորհրդարանական մոդելը:
«Եկեք չշտապենք, երբ որ կլինի Սահմանադրության նախագիծ, տեսնենք քանի տեքստ ա, ոնց ա, նոր կբխի մեր գործողությունները» պատասխանեց ԲՀԿ-ականը:ԲՀԿ-ն դեռ հույս ունի՞, որ կառավարման խորհրդարանական մոդելից իշխանությունը կհրաժարվի:
«Քաղաքականություբը մի երեւույթ է, որ դու պետք է փաստերով առաջնորդվես, ոչ թե եթե-ներով եւ ապագաներով, կլինի դա, նոր կանդրադառնանք»:
Արդյոք ԲՀԿ-ի հնազանդության գինը ապագա պառլամենտում տեղ ունենալն է.«17 թվականից հետո՞» նախ ճշտեց պատգամավորը.«Ես այդպես չեմ մեկնաբանի դա»
ՀՅԴ-ականները երեկ նույնպես հանդիպել են մասնագիտական հանձնաժողովի անդամների ու Սերժ Սարգսյանի հետ:



ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հարցերը։ ՀՅԴ պատգամավորն ասաց, որ իրենց կուսակցության առաջարկներն ընդունվել են, սակայն վերջնական ձևակերպումը դեռ պարզ չէ: Ամեն ինչ պարզ կլինի, երբ կհրապարակվի վերջնական տեքստը: Ըստ Մինասյանի՝ ամենայն հավանականությամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տեքստը կհրապարակվի հուլիսի առաջին տասնօրյակում:Քննարկվում է միայն մեկ մոդել՝ խորհրդարանական կառավարման: Մինասյանն ասաց՝ երկու մոդել լինել չի կարող, քանի որ հայեցակարգում հաստատված է մեկ մոդել:Անդրադառնալով իշխանություն-ՀՅԴ կոալիցիա կազմելու մասին լուրերին՝ պատգամավորը նշեց, որ դրանք հերթական ջուր պղտորելու հայտարարություններն են: