Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա. ՀԾԿՀ-ն միաձայն կողմ է քվեարկել

Էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա. ՀԾԿՀ-ն միաձայն կողմ է քվեարկել

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա: Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հինգ անդամները միաձայն քվեարկեցին 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու օգտին:



Ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78:



Հանձնաժողովի այսօրվա նիստին չէր մասնակցում հայտատուներից Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը:



Հիշեցնենք, որ նա չէր ներկայացել նաև Ազգային ժողովում Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության հարցով կազմակերպված լսումներին: