Այս երկրում ընդամենը երեք կարգին պատգամավոր կա՞. քաղաքագետը կոչ է արել ՀՀԿ-ական պատգամավորներին գալ Բաղրամյան պողոտա (լուսանկարներ)

Այս երկրում ընդամենը երեք կարգին պատգամավոր կա՞. քաղաքագետը կոչ է արել ՀՀԿ-ական պատգամավորներին գալ Բաղրամյան պողոտա (լուսանկարներ)

Լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում: Ինչպես փոխանցեց մեր թղթակիցը իրավիճակը գրեթե շիկացած է ոստիկանների և կենդանի պատի միջև: Այստեղ են մի քանի պատգամավորներ և քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և այլք:



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով նույնպես կենդանի պատի մեջ է, կոչ է արել բոլոր օլիգարխ պատգամավորներին՝ ճոռոմ-ճոռոմ խոսելու փոխարեն գալ և պատ կազմել մյուս պատգամավորների հետ: «Ի՞նչ է, ԱԺ-ում այս մի քանի կարգին պատգամավորնե՞րն են»,- մի քանի անգամ իր հարցը կրկնել է Գրիգորյանը:



ԱԺ պատգամավոր նիկոլ Փաշինյանն էլ փորձել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բացատրել օրենքի տառը, որ ոստիկանությունն իրավունք չունի բռնի մեթոդներով ցրել խաղաղ ցույցը: Իրավապահնիր հերթին օրենքի կետեր է մեջբերել հօգուտ ոստիկանության «ազատությունների»: Բանավեճն ի վերջո անարդյունք է ավարտվել:



Պատում կանգնած Ստեփան Գրիգորյանն այնուհետև դիմել է ՀՀԿ-ական պատգամավորներին և հայտարարել, որ եթե նրանք չգան Բաղրամյան պողոտա և ուժ կիրառվի, ապա ՀՀԿ-ն կվտարվի Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից: