Մեր վերքը ոնց էլ թաքցնենք այն ահավոր ցավ է պատճառում

Մեր վերքը ոնց էլ թաքցնենք այն ահավոր ցավ է պատճառում

Ես սխալված չեմ լինի ասեմ, որ այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունը իշխող են դարձել: Մեր եզդիների ցավն այնքան խորն է, որ նույնիսկ այդ մասին խոսելն ահավոր ցավ է պատճառում: Բայց աշխարհը ԻՊ-ի հրեշների ոճրագործության առջև աչք չպետք է փակի, այն բոլորիս է սպառնում: Աշխարհի մեծամեծեր` կույր մի ձևացեք, ժամն է, մոռացեք Ձեր շահի և նյութական շահագրգռվածության մասին, բացեք կամայականության առաջին օղակը և Դուք պարզ կտեսնեք ԻՊ-ի հրեշների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը: Այդքան անտարբեր մի եղեք մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդկային լավագույն արժեքների խախտման նկատմամբ: Չգիտեմ ինչու ես համոզված եմ, որ Դուք ինչպես ցանկանաք այդպես էլ կլինի: Ձեր գործնեությունը հստակ ապացուցում է Ձեր դիրքորոշումը: Ցավալի է, Դուք դեռևս լիարժեք չեք տեսնում, թե Ձեր այդ քաղաքականությունն ուր է տանում և ինչով կվերջանա: Ընտրեք հստակ դիքորոշում և աշխարհը կարճ ժամանակում փրկեք ԻՊ-ի հրեշներից: Հրաժարվեք Ձեր երկակի ստանդարտների վարքականոններից, որն եթե իր մեջ հանցանք չի պարունակում, ապա բարոյագիտությամբ մեղավոր հասկացություն է: Հարկավոր է լրջորեն պայքարել ԻՊ-ի հրեշների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհին: Իրաքի Հանրապետության պառլամենտի անդամ եզդուհի` Վիան Դախիլը հայտնում է, որ ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները և եզդիական տարածքի վերջնական ազատագրման ձգձգումը այսօր ստիպում է եզդիներին արտագաղթել և օրական շուրջ 3000 եզդի արտագաղթում է: Երբ ինքնաթիռը օդ է բարձրանում մենք անմիջապես կապում ենք ամրագոտիները և պատրաստվում դիմակայել վտանգին, իսկ այսօր ամբողջ մոլորակին <<վթար է>> սպասվում, ինչու մեզ պատշաճ չենք պահում, ցանկալի է, որ այս մասին իմանանք յուրաքանչյուրս: Ռեալ գործելու համար դեռ ժամանակ կա...
Միթե չի եկել արդար հատուցման ժամը: Մի հավատացեք տարբեր մարգարեություններ անողներին, մեզ բոլորիս, մեր ընդհանուր տանը ռեալ վտանգ է սպառնում...



<<Միդիա-Շանգալ>> Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան