Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող. հայ երիտասարդների հայտարարությունը

Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող. հայ երիտասարդների հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մի խումբ երիտասարդների բողոքի ակցիա էին կազմակերպել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դիմաց: Նրանք ԵԱՀԿ ներկայացուցչությանն են ձոխանցել հայտարարության տեքստ, որը ներկայանում ենք ստորև:



Հայտարարություն



ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հանդես է եկել Արցախի հիմնախնդրի լուծման կողմնակալ հայտարարությամբ: Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե հայկական կողմը պետք է «ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այս կապակցությամբ մենք ՝ հայ երիտասարդներս, հայտարարում ենք.



1. Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող: Ավելին, Ադրբեջանն է, որ օկուպացրել է հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները:



2. Ամերիկացի համանախագահի հայտարարությունը միակողմանի է, որում ներառվա ծ չէ Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման հիմնական իրավունքը՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն իբրև անկախ և սուվերեն պետություն:



3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ըստ պատշաճի չեն արձագանքում այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով զոհվում են թե՛ զինվորականներ, թե՛ խաղաղ բնակչություն:



4. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը հանդես չեկավ որևիցե դատապարտող հայտարարությամբ, երբ Արցախի պետական տարածքում ադրբեջանցի դիվերսանտները գազանաբար սպանեցին 17-ամյա խաղաղ բնակիչ Սմբատ Ցականյանին, ՀՀ ԶՈՒ սպայի և ծանր վիրավորեցին անզեն կնոջը:



5. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը չդատապարտեց այն փաստը, երբ Ադրբեջանում դաժանաբար սպանվեց խաղաղ բնակիչ, պատահաբար այդ երկրի տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանը:



6. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը և ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, համարժեք գնատահատական չտվեցին Ադրբեջանի կողմից Արցախի ԶՈՒ ուղղաթիռը խոցելուն, որը զինադադարի կոպտագույն խախտում էր:
Ելնելով վերոնշյալից՝ կրկին մեկ անգամ արձանագրում ենք, Արցախում օկուպացված տարածքներ չկան, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը հեռու է կշռադատված և օբյեկտիվ լինելուց:



ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն