Գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին

Գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: Մեզ տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նա կալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ: Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում եւ գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին: ՔԿՀ ղեկավարությունն էլ, հավանաբար անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան: Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է շրջում: Նա Լեւոն Ղազարյանի մտերիմներից էր: «Կարանտինում» կալանավորներին սովորաբար պահում են մեկ օրից ոչ ավելի, հետո տեղափոխում են հիմնական խուց։