Շենգեն վիզաների միասնական կենտրոնի աշխատանքներից դժգոհությունները նվազել են

Շենգեն վիզաների միասնական կենտրոնի աշխատանքներից դժգոհությունները նվազել են

Վերջին օրերին Շենգեն վիզաների միասնական կենտրոնի աշխատանքներից դժգոհությունները նվազել են: Սկզբում գոյացող ահռելի հերթերը թեեւ հիմա էլ կան, սակայն սպասարկող պատուհաններն են ավելացել, գործընթացն է արագացել, «աղջիկներն» էլ դարձել են քիչ ավելի սիրալիր: Ի դեպ, հետաքրքիր «մարտավարություն» են որդեգրել նաեւ դեսպանատները. եթե տուրիստական կազմակերպությունը հայտնի եւ հուսալի է, ապա «դիմորդներին» դեսպանատուն` հարցազրույցի չեն կանչում: Ընդ որում՝ հերթերը նվազելու մեկ այլ պատճառ էլ կա. հուլիս-օգոստոս ամիսներին թե տուրիստական ուղեգրերի, թե ինքնաթիռների ու թռիչքների մասով այլեւս «ֆուլ»՝ լեցուն վիճակ է. մեկնողներն այլեւս պետք է դա անեն սեպտեմբեր ամսից: