Գումարները տվել են, բայց 120 նաիրիտցիներ դեռ դժգոհ են

Գումարները տվել են, բայց 120 նաիրիտցիներ դեռ դժգոհ են

Նաիրիտցիների վերջին գումարները երեկ տվեցին, ինչի համար նրանք շնորհակալ են հայրենի կառավարությանը։ Բայց անորոշ է մոտ 120 քաղաքացու հարցը։ Նրանք ավելի վաղ դատական կարգով էին պահանջել և ստացել իրենց աշխատավարերը և չվճարված աշխատավարձերի տուգանքները։ Տուգանքներից հրաժարվելու պարտավորագիր նրանք, մյուսների նման չէին ստորագրել, և հիմա չեն կարողանում հետ ստանալ դատական ակտերով սահմանված գումարները։ «Նաիրիտի» նախկին աշխատակից Թամար Միրազիզյանը նրանցից մեկն է։ Դատարանը սահմանել է հոգուտ նրա 400 հազար դրամ բռնագանձել «Նաիրիտ» գործարանից, որպես չվճարված աշխատավարձի տուգանք, որը սակայն նա, ինչպես և մյուս քաղաքացիները, չի ստացել։ Այս կատարողականը գտնվում է ԴԱՀԿ-ում։ «ԴԱՀԿ-ում ինձ պատասխանում են, որ այդ պարտքը պետք է ուզենք «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից, որովհետև ՀԷՑ-ը վարույթ է հարուցել Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի դեմ սնանկ ճանաչելու պահանջով։ Իսկ մյուսների աշխատավարձը վճարել է «Նաիրիտ»-երկուսը, և մենք այդ գումարի հետ գործ չունենք։ Բայց որքան կտևի սնանկության վերաբերյալ վարույթը, ով է վճարելու մեր գումրաները և երբ, հայտնի չէ»։ Այժմ այս 120 քաղաքացիներն են որոշել գնալ կառավարության շենքի մոտ և պահանջել իրենց գումարները, քանի որ արդեն համոզվել են, որ միայն այս ճանապարհով կարող են պարզույթուն մտցնել իրենց հարցերում։