Իտալիան և Իրանը խորացնում են տնտեսական համագործակցությունը
![Իտալիան և Իրանը խորացնում են տնտեսական համագործակցությունը](https://hraparak.am/uploads/images/e5b7a2c9550d6577d6efac788da9df44.jpg)
Թեհրանում Իտալիայի և Իրանի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր, ըստ որի երկու երկրների միջև համագործակցության շրջանակներում Իտալիան 2 միլիարդ դոլար կտրամադր Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար: Այդ մասին հաղորդում է «interfax.ru»-ն:
Իտալիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է «Mediobanca» ներդրումային բանկի ներկայացուցիչը: Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի լավացնել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Խոսքն արդյունաբերական, շինարարական ոլորտներում նախագծերի մասին է: Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանում Իտալիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է տարեկան 7 միլիարդ դոլար, իսկ այնուհետև նվազել է մինչև 1,5 միլիարդ դոլարի:
Կարծիքներ