«Ալ-Քաիդան» օգնություն է առաջարկել ԻՊ-ին կոալիցիայի դեմ պայքարում

«Ալ-Քաիդան» օգնություն է առաջարկել ԻՊ-ին կոալիցիայի դեմ պայքարում

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը խոստացել է օգնություն ցույց տալ «Իսլամական պետություն» խմբավորմանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի դեմ պայքարում:



Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով «Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիի տեսաուղերձը, վերջինս հայտարարել է, որ իրենց ենթակա գրոհայինները կմիանան ԻՊ-ի իսլամիստներին` դիմակայելու համար կոալիցիոն ուժերին Իրաքում և Սիրիայում, եթե նման հնարավորություն ստեղծվի:



Ազ-Զավահիրին միևնույն ժամանակ ընդգծել է, որ այդ որոշումը չի նշանակում երկու խմբավորման միավորում կամ Աբու Բաքր ալ-Բաղդադիին` որպես խալիֆ ճանաչում: Վերջինս ընդգծել է, որ իրենք խալիֆայությունը չեն ճանաչում: