Լուկաշենկոն հոգեհարազատ զգացումներ ունի Հյուսիսային Կորեայի հանդեպ

Լուկաշենկոն հոգեհարազատ զգացումներ ունի Հյուսիսային Կորեայի հանդեպ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է խորացնել Մինսկի և Փհենյանի միջև համագործակցությունը: Այդ մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն: «Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագայում հաջողությամբ կընդլայնվի երկու երկրների միջև համագործակցությունը, իսկ ավանդական բարեկամական հարաբերությունները կզարգանան»,- հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:



Լուկաշենկոն շնորհավորական հեռագիր է ուղարկել ԿԺԴՀ պաշտպանական պետական հանձնաժողովի առաջին նախագահ Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ-ի ձևավորման օրվա առիթով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսը պատրաստ է ավելացնել արտահանումը դեպի ԿԺԴՀ: