Քիսինջերը գտնում է որ ներկայիս Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան նախկին ԽՍՀՄ-ը

Քիսինջերը գտնում է որ ներկայիս Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան նախկին ԽՍՀՄ-ը

ԱՄՆ նախկին պետքարտուղար, ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտում ամենաակնառու դեմքերից մեկը հանդիսացող Հենրի Քիսինջերը այն կարծիքն է հայտնել, թե Չինաստանից ԱՄՆ-ի համար «առավել հիմնարար մարտահրավեր» է բխում, քան այն, որին ԱՄՆ-ը ժամանակին բախվել էր ԽՍՀՄ-ի կողմից: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը: «Այլընտրանք կլիներ Խորհրդային միության հետ միասին Չինաստանին ստիպել հպատակվել և նման կերպով ԽՍՀՄ-ի վերածվել առանց այն էլ արդեն զարգացած միջուկային գերտերության, Եվրասիայում գերիշխող պետության` ԱՄՆ-ի թողտվությամբ: Չինաստանը, սակայն, ըստ էության, առավել հիմնարար մարտահրավեր է ԱՄՆ-ի համար»,- ասել է ամերիկյան դիվանագիիտության նահապետներից մեկը համարվող Քիսինջերը: Հերքելով պատկերացումն այն մասին, թե իբր ԱՄՆ-ը ինքն է «ստեղծել Ֆրանկենշտեյնին», երբ օգնել է Չինաստանին բացվել արտաքին աշխարհի համար, նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ Չինաստանը չի կարող ուրվական համարվել թեկուզ նրա համար, որ «3 հազար տարի գերիշխել է իր տարածաշրջանում»: