Իջևանում ՀՀԿ-ի հովանու ներքո հաղթել է գործող քաղաքապետը

Իջևանում ՀՀԿ-ի հովանու ներքո հաղթել է գործող քաղաքապետը

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ հովանավորությունը վայելող գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը: 



Ղալումյանը ստացել է 6 հազար 240 քվե, իսկ նրա մրցակից, կադաստրի Իջեւանի ստորաբաժանման ղեկավար, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը՝ 2 հազար 32 քվե:



Ընտրություններին մասնակցել է գրանցված 14 հազար 153 ընտրողներից 8 հազար 488–ը: 205 քվեաթերթիկ անվավեր է եղել:



Նշենք, որ Վարուժան Ներսիսյանը 1999-2011 թվականներին եղել է Իջեւանի քաղաքապետը, 2011թ. ընտրություններում նա պարտություն կրեց Վարդան Ղալումյանից: Վերջինս ԲՀԿ-ն լքել է փետրվարյան իրադարձություններից հետո: