ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել, խնդիրն այն է, որ խորհրդարանը չի հասցնում ավարտել Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանին ներկայացրած Սահմանադրության նախագծի քննարկումը, որը սկսվել է երեկ։



Պատգամավորներին բազմաթիվ հարցեր է հետաքրքրում՝ կապված նախագծի հետ, եւ քանի որ այս անգամ ԱԺ քառօրյան եռօրյա դարձավ, քանի որ երկուշաբթին ոչ աշխատանքային էր, ապա անհրաժեշտություն է առաջացել արտահերթ նիստի։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ դեռ հստակ չէ, թե երբ կգումարվի արտահերթը։ ՀՀԿ-ականների քննարկումների համաձայն վաղը օրվա ավարտին կհստակեցվի ժամկետների հարցը, դա կարող է լինել անգամ վաղվա հերթական նիստից հետո, եթե հարց տվողները քիչ լինեն եւ հնարավոր լինի մի քանի ժամում ավարտին հասցնել քննարկումը, այլապես այն կհայտարարվի ուրբաթ եւ չի բացառվում շարունակվի շաբաթ օրն էլ։