Ֆրանսիան բացառում է Սիրիայի տարածքում ցամաքային օպերացիաներ իրականացնելը

Ֆրանսիան բացառում է Սիրիայի տարածքում ցամաքային օպերացիաներ իրականացնելը

Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը Ելիսեյան պալատում կայացած ավանդական լայնամասշտաբ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր երկիրը չի պլանավորում Սիրիայում ցամաքային օպերացիա իրականացնել: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ հրահանգել է արդեն երեքշաբէի սկսել հետախուզական թռիչքները Սիրիայի օդային տարածքով` իսլամիստների բազաների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:
«Ցամաքային օպերացիայի անցկացումը անհետևողական և անիրատեսական քայլ կլիներ մեր կողմից: Դրա հետ մեկտեղ մեր պատրաստ կլինենք օդային հարվածներ հասցնել հետախուզական տեղեկություններ ստանալուն պես», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը: