Չի եղել մի քաղաքական ուժ, որը չի մասնակցել բովանդակային քննարկումներին. ՀՀԿ-ականները քննարկել են ներքաղաքական կյանքը

Չի եղել մի քաղաքական ուժ, որը չի մասնակցել բովանդակային քննարկումներին. ՀՀԿ-ականները քննարկել են ներքաղաքական կյանքը

Հանրապետական կուսակցությունն այսօր ԳՄ նիստում քննարկել է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի քանի հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



Ներքաղաքական թեմաներից ՀՀԿ-ականների հետաքրքրության շրջանակները սահմանափակվել են սահմանադրական բարեփոխումներով և ՏԻՄ ընտրություններով․ «Քննարկել ենք նաև սահմանադրական բարեփոխումների քննարկումը և քննարկման ընթացքն ու արդյունքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։ Պառլամենտում առկա քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը իր դրական վերաբերմունքն արտահայտեց նախագահի կողմից առաջադրված սահմանադրական բարեփոխումներին։ Եթե պառլամենտում կային մի շարք կուսակցություններ, որոնք մինչև այսօր էլ գնահատական չէին հնչեցրել, կամ ամիսներ առաջ խոսում էին բացասական գնահատականներով, ապա այսօր մենք տեսանք, թե ՀՀԿ-ն պաշտոնապես հաստարարեց, որ կողմ է, թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն, պետք է ասել, որ «Ժառանգություն» խմբակցությունում այնուամենայնիվ ֆորմալ առումով անդամներից գոնե 3-4-ը դրական են արտահայտվել։ Չի եղել մի քաղաքական ուժ, որ չի մասնակցել բովանդակային քննարկումներին»։



Անդրադառնալով կիրկաի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրվածները հաջողության են հասել, թե Իջևան քաղաքում, թե Մարալիկում․ «Ի մի բերելով առկա իրավիճակը, պետք է նշել, որ համայնքների 74 տոկոս համայնաքապետերը ՀՀԿ ներկայացուցիչներ են։ 2-րդ տեղում ԲՀԿ-ն ՝ 4․5-5 տոկոս»։