Թալինում շարունակվում են թունավորումները`

Թալինում շարունակվում են թունավորումները`

 Այսօր «Թալինի ԲԿ» է տեղափոխվել ևս երկու հիվանդ՝ դարձյալ թունավորման ախտանիշներով. այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասաց  ԲԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ  թունավորվողները  Զովասարից են եղել: «Անչափահաս քույրեր են, ծնողների պատմելով   գառան մսով կերակուր են կերել»,-ասաց ԲԿ-ի տնօրենը:



 Վերջինս նաև նշեց, որ այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 13 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է: Հիվանդներն առաջիկա օրերին դուրս կգրվեն: ԲԿ-ի տնօերնն ասաց նաև, որ թունավորումները, ըստ երևույթին, ջրից են:



Նշենք սակայն, որ «Հայջրմուղկոյուղուց» հայտնել էին, որ իրենք փորձաքննության են ենթարկել իրենց մատակարարած ջուրը, և այն պիտանի է ճանաչվել օգտագործման համար ՝ առանց որևէ վնասակար բացիլների:



Այս դիտարկման վերաբերյալ «Թալինի ԲԿ» տնօրենն ասաց, որ ամեն բան պարզ կլինի սանեպիտկայանի անցկացարած փորձաքննությունից հետո:



Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում թունավորման դեպքեր են գրանցվում: