Բիզնեսմենները ստում են, թե ապրանքները մնացել են պահեստներում

Բիզնեսմենները ստում են, թե ապրանքները մնացել են պահեստներում

Պարզվում է Եվրասիական տնտեսական միությունն այդքան էլ «չարաբաստիկ» ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսվարողների վրա։ Եթե հավատալու լինենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանին, ապա բիզնեսմենները թաքցնում են իրենց արտադրանքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան։ Մինչ Վարդան Բոստանջյանի կարծիք ներկայացնելը, տեղեկացնենք, որ շատ գործարարներ մեզ բողոքում էին, թե ապրանքները մնացել են պահեստներում և Ռուսաստանի խոստացած շուկան հօդս է ցնդել։



«Ես իհարկե ըստ երևույթի խոշոր մասնագետ չեմ, բայց տրամաբանական վերլուծական տեսակետից կարող եմ մեկնաբանել այս երևույթը։ Տեսեք, փաստորեն ազատ մրցակցության բացակայության պայմաններում ՀՀ-ում ձևավորվել է մի իրավիճակ, երբ մատերի վրա հաշված սարսափելի փոքր թվով տնտեսվարող սուբյեկտներ կարողանում են իրականացնել ամբողջ շրջանառությունը։ Այդ շրջանառություն իրականացնելու մեջ մտնում է արտահանումը, բոլոր դեպքերում այս արտահանումն ըստ էության ցանկացած սուբյեկտի առջև դնում է պարտավորություններ։ Այդ պարտավորությունները չկատարելու համար մարդիկ աշխատում են իրենց գործունեության թափանցիկությունը հեռու պահել հասարակությունից։ Նման պարագայում, եթե մեր մրցակից չունեցող արտահանողները , կամ ներմուծողներն ըստ էության՝ ի դեմ ԵՏՄ-ի, ստեղծվում է մի տիրույթ, որտեղ գոնե թափանցիկության որոշակի մակարդակ դու պետք է ապահովես, բնական չի, որ իներցիոն ձևով նրանք հակված չեն այդ թափանցիկությունն ապահովելու։ Ինչի պարագայում իրենք գոնե կնկարագրեն, որ ապրանքները մնացել են, իրացում գոյություն չունի։ Ինչպես ասում են մինչև Եվրասիկական տնտեսական միությունը մեր արտահման ծավալներն ավելի շատ էին, քան թե հիմա, դրանք չփոխվեցին, սպառողները չփոխվեցին, բնականաբար արտահանողները և ներմուծողներն արդեն նոր տիրույթ մտան՝ ստվերի տիրույթ, ստվերի շրջանակներն ավելի ընդլայնվեց»․- Hraparak.am-ի հարցին ի պատասխան ասաց Վարդան Բոստանջյանը։ Ըստ տնտեսագետի, եթե ԵՏՄ-ն ձևավորվի, ապա հանրապետությունում և դրսում գործող սուբյեկտներն ըստ էության այլընտրանք չեն ունենա․ «Պետք է մաքսիմալ թափանցիկ աշխատեն, իսկ թափանցիկ աշխատելը նշանակաում է պարտավորությունների կատարում, իսկ ինչքան պարտավորությունները շատ ես կատարում, այդքան պետությունը ունենում է մեծ հնարավորություններ և այլն»։ Լրագրողներից մեկի արձագանքին, այսինքն՝ գործարարները խաբու՞մ են, տնտեսագետը պատասխանեց․ «Եթե դուք ուզում եք այդ բառն ասեմ, այո»։