Հրադադարը խախտվել է շուրջ 1000 անգամ

Հրադադարը խախտվել է շուրջ 1000 անգամ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:



Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը, հավելելով, որ նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը գործադրել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:



«ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է»,-փոխանցում է ԼՂ ՊՆ կայքէջը: