Տարեսկիզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 473 հազարը. հաշվետվություն

Տարեսկիզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 473 հազարը. հաշվետվություն

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ տարեսկիզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 473 հազարը։ Այս մասին հաղորդել է TASS-ը:
Տարեսկզբից Եվրոպա ոտք դրած 473 887 ներգաղթյալներից ավելի քան 349 հազարն ափ են դուրս եկել Հունաստանում, և մոտ 122 հազարը՝ Իտալիայում։
Առնվազն 182 հազարը ժամանել են Սիրիայից, և այժմ սիրիացիները կազմում են բոլոր ներգաղթյալների մոտ 40 տոկոսը, Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը։
Տարեսկզբից Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվել է 2812 ներգաղթյալ:
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Եվրախորհրդարանն աջակցել է Եվրահանձնաժողովի առաջարկին՝ ԵՄ երկրների վրա 120 հազար փախստականների բաշխման մասին։