«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն ավարտվց Պատրիկ Ֆիորիի համերգով. (լուսանկարներ)

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն ավարտվց Պատրիկ Ֆիորիի համերգով. (լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, ում համերգով էլ ավարտվել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց է կացվել «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունեցել Ֆրանսիան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։

Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։