Երևանում տեղի կունենա ամենամյա «Գրական տապան 2015» միջազգային փառատոնը

Երևանում տեղի կունենա ամենամյա «Գրական տապան 2015» միջազգային փառատոնը


Սեպտեմբերի 21-29–ը տեղի կունենա ամենամյա «Գրական տապան 2015» միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի:

«Գրական տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:

Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: