Ինչպես «կլասիկն» է ասել՝ կա գաղջ մթնոլորտ․ Տեր-Պետրոսյանը ցիտեց գործող նախագահին

Ինչպես «կլասիկն» է ասել՝ կա գաղջ մթնոլորտ․ Տեր-Պետրոսյանը ցիտեց գործող նախագահին

Այսօրվա իրականությունը իմ ընկեր Արամը մի քիչ մռայլ ներկայացրեց, գուցե իրավունք ունի, բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը անկախությունը այլևս երբեք չի կորցնի։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մինչ այդ նա ընդհատել էր Արամ Մանուկյանին, որ նա Անկախության տոնի առթիվ իր ելույթում բացասական բաներից խոսեց, թե անկախությունը կորցնում ենք և այլն։



«Այո, կա հիմա, ինչպես «կլասիկն է ասել, գաղջ մթնոլորտ, բայց գաղջը շուտով կցնդի։ Ես էստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ այս ավազակաբարո իշխանությունը հեռանալու է վաղ թե ուշ, իհարկե, որքան վաղ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար, բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի»,-ասաց նա։



Առաջին նախագահը հիշեցրեց նաև, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է։ «ՄԱԿ-ն արդեն ունի 70 տարվա պատմություն։ Եվ այս 70 տարվա մեջ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի վերացել, դուք սա լավ հիշեք, շնորհակալություն»,-իր խոսքն այսպես եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ