Ինչու՞ են արյունլվիկ անում մի մարդու, ով պաշտպանում էր Նեմեց Ռուբոյին ու Լֆիկին

Ինչու՞ են արյունլվիկ անում մի մարդու, ով պաշտպանում էր Նեմեց Ռուբոյին ու Լֆիկին

Այնքան է չորն ու թացը խառնվել իրար, որ չեմ կարողանում հասկանալ, ով ինչը՝ ինչի համար է անում: Ինչքան գիտեմ, Սմբատ Հակոբյանը պաշտպանում էր օլիգարխներին, անգամ աստվածացնում նրանց:



Լսենք նրա կարծիքը Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի մասին.



«Այնպես որ ես շատ ուրախ եմ, որ առիթ է ընձեռվել խոսելու ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև բազմաթիվ այլ տղաների մասին, որոնք հսկայական ներդրում ունեն պատերազմի մեջ: Նույն Ալեքսանյան Սամվելը: Էլի անուններ կարող եմ տալ»…



Այս պարագայում չեմ ուզում բազում նրա գովերգությունները մեջբերել, երբ ժողովրդի արյունը քամած հարստահարիչներին նա համարում է գործարարներ ու իրենց դուխով, քրտինքով ապրող մարդիկ:



Հիմա չեմ հասկանում, բացատրեք ինձ, ինչու՞ են նման մարդուն ծեծում, արյունլվիկ անում, այն էլ ՝ օրը ցերեկով…Կամ ինչու՞ էր նա կոչ անում ՀՀ քաղաքացիներին՝ ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին: Չէ՞ որ այդ իշխանությունը նույն այն մարդիկ են, ում նա համարում է գործարար ու պատերազմի հերոսներ:



Հասմիկ Բաբաջանյան