ԵԺԿ նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը։

ԵԺԿ նախագահը «Ֆեյսբուք»–ի իր էջին տեղադրել է հայկական եռագույնը պատկերող լուսանկար և գրել. «Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախությունը, որը ձեռք է բերվել 24 տարի առաջ։ Շնորհավորում եմ իմ բոլոր հայ ընկերներին այս ազգային տոնի առթիվ»։