Թալինում արձանագրված նոր թունավորման դեպքերը կապ չունեն նախորդի հետ

Թալինում արձանագրված նոր թունավորման դեպքերը կապ չունեն նախորդի հետ

«Այսօր նորից թունավորման ախտանշաններով հիվանդ ենք ընդունել ինֆեկցիոն բաժանմունք, բայց այս դեպքը կապ չունի նախորդ դեպքերի հետ, սա սննդային թունավորում է եղել». այս մասին  Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Թալինի ԲԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը: 



Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին` ժամը 12.20-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Զարինջա գյուղի բնակիչ` 2001 թ. ծնված Ա. Հ.-ը, Արտենի գյուղի բնակիչ` 2002 թ. ծնված Ի. Զ.-ը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



«Միշտ էլ մեր ինֆեկցիոն բաժնում հիվանդներ են լինում, ուղղակի նախորդ անգամ զանգվածային եղավ, որի պատճառը, ըստ երևույթին, ջուրն է եղել: Այս անգամ թունավորման պատճառը սնունդն է: Թալինում արտառոց որևէ բան չկա, սեզոնային թունավորումներ են, այժմ նվազման միտում է նկատվում և հիվանդները դուրս են գրվում»: