Բելառուսի ԱԳՆ-ը ՄԱԿ-ին առաջարկ է անում

Բելառուսի ԱԳՆ-ը ՄԱԿ-ին առաջարկ է անում

Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կպնդեն կազմակերպությանը կից Եվրասիական տնտեսական միությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ մասին հաղորդում է «ria.ru»-ն:

«Գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստի ժամանակ նախատեսվում է բելառուսական 2 նախագծերի բանաձևերի առաջխաղացումը։ Առաջինը՝ մեր ավանդական խնդրագիրը, մարդկանց վաճառքի դեմ պայքարի համակարգման բարելավումն է։ Երկրորդը՝ ԵՏՄ-ին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելը»,- ասել է Միրոնչիկը։

Նա հիշեցրել է, որ տվյալ նախաձեռնությունն առաջադրվել է Բելառուսի կողմից, որը 2015-ին նախագահում է ԵՏՄ-ում: