Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին հոբելյանի առթիվ

Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին հոբելյանի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Դուք իսկապես պատկանում եք հայրենական մշակույթի ականավոր գործիչների թվին։ Ե՛վ կինոյում, և՛ թատրոնում Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրն ապրված է և զգացված Ձեր կողմից, յուրաքանչյուր կերպար բացված է իսկական վարպետի և ստեղծարարի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր ևս Դուք ակտիվ մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերին, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 3-ին իր ծննդյան 80-րդ տարեդարձն է նշում խորհրդային կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը, ինչի առիթով նրա ամենասիրելի կանայք` քաղաքացիական կինն ու քույրը, պատմել են հոբելյանին վերաբերող ծրագրերի մասին։



Ինչպես նշում է sobesednik.ru-ն, կանանց փոխանցմամբ՝ դերասանն իր 80-ամյակը նշելու է տանը` համեստ և զուսպ մթնոլորտում։

Արմեն Ջիգարխանյանը հայտնի է «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից» և մի շարք այլ ֆիլմերում իր դերերով: