Գրիգոր Կյոկչյանը մտածում է «Նոր Ալիք-2015» մրցույթից հրաժարվելու մասին

Գրիգոր Կյոկչյանը մտածում է «Նոր Ալիք-2015» մրցույթից հրաժարվելու մասին

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Նոր Ալիք-2015»-ի մրցութային առաջին օրը Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանի մենելույթը ժյուրին գնահատել էր 85 միավոր:



Երեկ Սոչիում անցկացվող մրցույթի մասնակիցները հանդես են եկել զուգերգերով, որոնց կատարումից հետո մեր ներկայացուցիչը ստացել է 82 միավոր՝ երգելով ռուսական IOWA խմբի հետ: Նրանք կատարել են Իգոր Նիկոլաևի հիթերից «Երկու աստղ» երգը: 



Ի դեպ Գրիգոր Կոկչյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել. «Հարգելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անթիվ շնորհավորանքների, ջերմ խոսքերի և ձեր ջերմության համար։
Շնորհակալ եմ, որ ձեր հավանությանն է արժանացել իմ ելույթը...
... բայց այսօր ես կանգնած եմ մեծ խնդրի առաջ, ու մտածում եմ անգամ մրցույթից հրաժարվելու մասին.... բանն այն է, որ բառացիորեն վերջին պահին փոխել են իմ երգի գործիքավորումը և ինձ կանգնեցրել փաստի առաջ՝ երգել մի բան, որը դժվար թե արժանանա որևէ դրական գնահատականի...
չգիտեմ ինչ ընթացք կունենա այս ամենը..»



Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Երաժշտական տոնի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: