Թուրքիան վերջնագիր է ներկայացնում Ռուսաստանին

Թուրքիան վերջնագիր է ներկայացնում Ռուսաստանին

Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է ռուսաստանյա դեսպանին այն բանի համար, որ իր բողոքն արտահայտի կապված երկրի օդային տարածքը խախտելու հետ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունները նաև կոչ են արել, որպեսզի նման միջադեպերն այսուհետ չկրկնվեն:
Ինչպես նշել են թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությունում, ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հոկտեմբերի 3-ին: Ինքնաթիռը զավթելու համար օդ են բարձրացվել Թուրքիայի ՌՕՈՒ F-16 երկու կործանիչ:
Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը Սիրիայում ռուսաստանյան իշխանությունների գործողություններն անվանել է «լուրջ սխալ»:
Հավելենք, որ այս լուրը տարածվելուց մոտ մեկ ժամ անց Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ կողմից վերջնագրի հանձնման փաստը: