Հոկտեմբերի 9-16-ը` Հորդանանի մշակույթի օրեր Հայաստանում

Հոկտեմբերի 9-16-ը` Հորդանանի մշակույթի օրեր Հայաստանում

Հոկտեմբերի 9-16-ը Հայաստանում կանցկացվեն Հորդանանի մշակույթի օրեր: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության լրատվության հետ կապերի բաժնից:



Այցի շրջանակներում Երևանում կանցկացվի դիզայներ Մարիամ Մուրադի հեղինակային` հորդանանյան ազգայի տարազների նորաձևության ցուցադրությունը, ելույթ կունենա «Ռամտա» երիտասարդական խումբը, կցուցադրվեն իրենց հետ բերված ֆիլմերը, այդ թվում` Վենետիկի և այլ հանձնաժողովների հաղթող «Theeb», «Իսմայիլ» ֆիլմերի ցուցադրությունը:



«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը,
Հյուրերը կայցելեն Հայաստանի ազգային պատկերասրահ, կշրջեն Երևանում, կլինեն Հայաստանի մարզերում` Վայոց ձոր, Շիրակի մարզ` Գյումրի:



Միջոցառումները կազմակերպչական մասը նախատեսված է անցկացվել Հայաստանի պետական համերգա-հյուրախաղային կազմակերպության` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աշխատակազմի կողմից, իսկ միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի պետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: