Հեսա մենք բոլորս էլ մահանալու ենք. խաղողագործը մահացել է

Հեսա մենք բոլորս էլ մահանալու ենք. խաղողագործը մահացել է

Մի քանի օր է, ինչ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի Մասիսի մասնաճյուղի դիմաց խաղողագործները բողոքի ակցիաներ են անում, խաղողով լի բեռնատարերը գործարանների մոտից չեն հեռացնում: Գյուղցաիները պահանջում են, որ գործարանները խաղողը մթերեն։



Մարդկանց նյարդերը այնքան են տեղի տվել, որ նույնիսկ մահացության դեպք է գրանցվել։ Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրեցին, որ մի քնաի օր առաջ Մասիսի գինու գործարանի մոտ բողոքող 28-ամյա խաղողագործներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս հենց գործարանի դռների առաջ մահացել է։



«Ես անձամբ այդ միջադեպը չեմ տեսել, բայց լսել եմ, որ նման բան է եղել։ Հեսա մենք բոլորով ենք մահանալու, մի քանի օր սպասեք, որոշել ենք՝ բենզին կլցնենք լրիվ պաժառ կտանք։ Մեր աչքի առաջ, որ տեսնում ենք՝ ոնցա մեր չարչարանքը ջուրը լցվում, ոնց մենք չմեռնենք»,- ասաց մի խաղողագործ։



«Մեզ ամեն օր մի գործարանից մյուս գործարան են ուղղարկում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ քաղաքցաիներ կան՝ խաղողը թողել գնացել են, ու չեն էլ գալիս, գործարանից էլ չեն հարցնում, բա էս ում բեռնատարն է։ Էնքան են կանգնեցնում փողոցի մեջտեղում, որ խաղողը թոշնումա, փչանումա ու իրենք համ էդպես գին են գցում, կամ էլ միանգամից հրաժարվում են ասելով՝ ձեր խաղողը լավը չէ»,- ասաց խաողոագորխությամ,բ զբաղվող Կարեն Նազարյանը։ Նրա խոսքով բոլոր գործարաններում էլ իրավիճակը նույնն է, գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում։