Օբամայի ադմինիստրացիան փակել է սիրիացի ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը

Օբամայի ադմինիստրացիան փակել է սիրիացի ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան որոշում է ընդունել փակել սիրիական չափավոր ընդդիմադիրներին մարզելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The New York Times»-ին:
Ըստ ամերիկյան պարբերականի, նախագահական ադմինիստրացիայում խոստովանել են, որ սիրիացի ապստամբներին նախապատրաստելուն և սպառազինելուն ուղղված Պենտագոնի ծրագիրը, որը գնահատվել է 500 մլն դոլար, չի կարողացել կատարել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի իր խնդիրները:
Պենտագոնը պլանավորում է պաշտոնապես հայտարարել ծրագրի փակման մասին, այն բանից հետո միայն, երբ հոկտեմբերի 9-ի երկրորդ կեսին պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կլքի Լոնդոնը,որտեղ հանդիպում կկայանա իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆէլլոնի հետ՜ Սիրիայում և Իրաքում հակամարտությունների հարցերի շուրջ:
Պենտագոնի աղբյուրը հավելել է, որ ենթադրաբար, մասշտաբներով ավելի փոքր մարզումային կենտրոն կարող է հայտնվել Թուրքիայում: