Բավարիայի իշխանությունները միգրացիոն ճգնաժամի «երեսից», դատի են տալիս Գերմանիայի կառավարությանը

Բավարիայի իշխանությունները միգրացիոն ճգնաժամի «երեսից», դատի են տալիս Գերմանիայի կառավարությանը

Բավարիայի դաշնային հողերի իշխանությունները հայտարարել են Գերմանիայի կառավարության դեմ դատական հայց ներկայացնելու իրենց մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



Նման որոշման համար առիթ է հանդիսացել երկիր ներթափանցող փախստականների անվերահսկելի հոսքը:



«Մենք պայմանավորվել էինք, որ եթե դաշնային կառավարությունը չձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ փախստականների անվերահսկելի հոսքը կրճատելու ուղղությամբ, ապա Բավարիան իրեն իրավունք կվերապահի հայց ներկայացնել Սահմնանադրական դատարան», - հայտարարել է բավարական նախարարների կաբինետի նիսիտց հետո դաշնային հողի ներքին գործերի նախարար Յոհահիմ Հերմանը: Նրա խոսքերով, հարկադրված տեղահանվողների հոսքը միանգամայն անվերահսկելի է դարձել: